«Խաղանք իմ կանոններով» ֆիլմի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Անի Երանյանի և Մովսես Երեմյանի՝ ֆիլմում խաղալու մասին լուրերի թեժ քննարկումից հետո ֆիլմի պրոդյուսերներից մեկը՝ Հայկ Ավագյանը, ESem.am-ին հայտնել էր, որ Մովսես Երեմյանը չի նկարահանվելու ֆիլմում, այդ իսկ պատճառով նկարահանումներն առժամանակ դադարեցվել են: Այսօր պրոդյուսերը մեզ հայտնեց, որ նկարահանումները վերսկսվել են և Մովսես Երեմյանը կրկին ընդգրկվել է դերասանական կազմում:

Հայկի փոխանցմամբ՝ ի սկզբանե Անի Երանյանը որևէ կապ չէր ունեցել Մովսեսի՝ ֆիլմում ընդգրկվելու հետ, ինչպես գրել էին լրատվամիջոցները: «Անին որևէ կապ չի ունեցել նաև Մովսեսին ֆիլմից հեռացնելու և վերադարձնելու հետ: Ես դա պաշտոնապես եմ հայտարարում: Ֆիլմը կապ չունի նրանց անձնական կյանքի հետ: Մովսեսն ու Անին դերասաններ են, ովքեր առաջարկ են ստացել իմ և մյուս պրոդյուսերի՝ Սարգիս Սեպուհյանի կողմից և համաձայնել նկարահանվել: Ինչ վերաբերում է Մովսեսին ֆիլմից հեռացնելուն՝ ես հիմա չեմ ցանկանում անդրադառնալ դրան,- ասաց Հայկը, ով հարցին՝ արդյոք սա PR քայլ էր ֆիլմի մասին քննարկումներ ծավալելու նպատակով, պատասխանեց,- Ոչ: Դրանք նեղ անձնային և նեղ կազմակերպչական հարցեր են, որոնք ինձ և մյուս պրոդյուսերին են վերաբերում: Մենք չենք ցանկանում դա քննարկման առարկա դարձնել»:

 

Շարունակությունը՝ այստեղ: