«21TV»-ն երեկ մի հարկի տակ էր հավաքել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների՝ամփոփելու երաժշտական տարին: Միջոցառմանը ներկա էր նաև ESem.am-ը:

 

 

Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանը նշեց, որ  արդյունքները կազմվել են ընտրված ժյուրիի և Հյուսիսային պողոտայում կազմակերպված  քվեարկության արդյունքների հիման վրա: «Ընդհանուր առմամբ եղել է 607 քվեաթերթիկ: Մենք ունեցել ենք  բացարձակ հաղթողներ «Տարվա հիթ», «Տարվա այլընտրանաքային լավագույն կատարում» և «Տարվա Cover» անվանակարգերում, իսկ «Տարվա համագործակցություն», «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն երգչուհի», «Տարվա լավագույն տեսահոլովակ», անվանակարգերում պայքարն այնքան թեժ էր, որ հաղթողի անունը փոխվում էր յուրաքանչյուր քվեաթերթիկից հետո»,- ընդգծեց նա:

 

 

Այսպիսով՝ «21TV»-ի մրցանակաբաշխության հաղթողներն են՝

«Տարվա լավագույն երգիչ» - Միհրան Ծառուկյան:

«Տարվա լավագույն երգչուհի» - Լիլիթ Հովհաննիսյան:

«Տարվա լավագույն տեսահոլովակ» - Քրիստինե Պեպելյան՝ «Իմ ընկեր» (ռեժիսոր Արեն Բայադյան):

«Տարվա լավագույն պարային տեսահոլովակ» - Լիլիթ Հովհաննիսյան «Դե էլ մի» (պարուսույց՝ Վիկա Մարտիրոսյան):

«Տարվա հիթ» - Արմո՝ «Ուշ է հիմա»:

«Տարվա համագործակցություն» - Արամե/Կարապետյաններ՝ «Քավոր»:

 «Տարվա այլընտրանաքային լավագույն կատարում» - Գոռ Սուջյան՝ «Out Of Control»:

«Տարվա Cover» - Լիլիթ Հովհաննիսյան՝ «Էլեգիա»:

 

 

Մրցանակաբաշխությունը վարում էին «21TV»-ի հաղորդավարները: Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միանգամից 3 մրցանակ ստացավ, սակայն նա ներկա չէր մրցանակաբաշխությանը: Կազմակերպիչները նշեցին, որ երգչուհին երկրում չէ: Տարվա լավագույն երգիչ ճանաչված Միհրան Ծառուկյանը ևս չէր եկել մրցանակաբաշխությանը, այնպես որ, նրանց մրցանակներն ավելի ուշ կհասնեն հասցեատերերին:

 

 

Մրցանակաբաշխությանը ներկա էին Քրիստինե Պեպելյանը, Արամեն, Լիլիթ Կարապետյանը, Հրաչ Մուրադյանը, Հրաչուհի Ութմազյանը, Նաիրա Գյուրջինյանը, Արմոն, Գոռ Սուջյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սոնան, Գևորգ Մարտիրոսյանը, Էրիկը, Լիլուն, Անուշիկ Ալավերդյանը, Ալլա Լևոնյանը, Դիանա Շատվերյանը, Վիկա Մարտիրոսյանը, Ռոլանդ Գասպարյանն ու Գայանե Հովհաննիսյանը, Լուսինե Աղաբեկյանն ու Արամայիս Հայրապետյանը, Վահագն Գրիգորյանն ու Իռեն Ուլիխանովան, Կարեն Բաբաջանյանն ու Լիլիթ Կարապետյանը, Էրիկ Անթառանյանն ու Իզաբելլա Մանասարյանը, Գրիգոր Կյոկչյանը և այլք:

 

 

 

Լուսանկարները՝ Տաթևիկ Մկրտչյանի


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը