21TV հեռուստաալիքն ամփոփում է երաժշտական տարին՝ իններորդ մրցանակաբաշխությամբ, որի ժամանակ կբացահայտվեն ոլորտի լավագույնները: Այս տարի մրցանակակիրներին կորոշի ժյուրին, որի կազմում էր նաև ESem.am կայքը և հեռուստադիտողները, ովքեր իրենց ձայնը կարող են տալ այս կամ այն երգչին՝ մասնակցելով մարտի 15-ին Հյուսիսային պողոտայում կայանալիք քվեարկությանը:
Հեռուստաընկերությունն այս տարի ներկայացրել է 8 անվանակարգ, որոնցից 2-ը նոր են: «Տարվա լավագույն երգիչի» տիտղոսի համար կպայքարեն Մարտին Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Միհրան Ծառուկյանն ու Վաչե Ամարյանը:
«Լավագույն երգչուհի» դառնալ հավակնում են Քրիստինե Պեպելյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Լիլիթ Կարապետյանն ու Լիլուն: Այս նոմինանտներին ընտրելիս կազամակերպիչները նկատի են ունեցել, որ հաշվետու տարում թեկնածուները նկարահանած լինեն առնվազն 2 տեսահոլովակ, որոնցից մեկը՝ սոլո: Հաշվի են առնվել նաև յութուբյան դիտումները:
«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում ներկայացված են Էմմիի «Սիրելով հեռանում եմ», Էրիկի «Իմ կարոտն է», Լիլիթ Հովհաննիսյանի «Էլեգիա», Կամո Սեյրանյանի «Իրիկնային», Սոֆի Մխեյանի «Երազում», Քրիստինե Պեպելյանի «Իմ ընկեր», Գևորգ Այվազյանի «Ծիրանափող» ստեղծագործությունների տեսահոլովակները: Որպես «Լավագույն պարային տեսահոլովակ» ներկայացված են Սոֆի Մխեյանի «Երազում», Լիլիթ Հովհաննիսյանի «Դե էլ մի», Էրիկի «Անհասանելի», Կարեն/Սևակի «Իրականում», Մարիամ Առաքելյանի «Հենց այն օրը» տեսահոլովակները:
«Տարվա հիթ» անվանակարգի համար կպայքարեն Արմոյի «Ուշ է հիմա», Թաթայի «Սիրո Ավետիս», Լիլիթ Կարապետյանի «Ժամանակին»,. Արամե/Կարապետյաններ, «Քավոր», Լիլիթ Հովհաննիսյանի և Վաչե Ամարյանի «Ինձ չսպանես» երգերը: Վերջին երկու ստեղծագործություններն ընդգրկված են նաև «Տարվա համագործակցություն» անվանակարգում: Նշված նոմինացիայում կպայքարեն նաև Միհրան Ծառուկյանի և Վարդայի «Люби меня всегда», Ջիվան Գասպարյան (ավագ և կրտսեր) «Improvisation» ու Սիրուշոյի և Սաքիս Ռուվաս «See» ստեղծագործությունները:
Նոր անվանակարգերն են` «Տարվա այլընտրանաքային լավագույն կատարումն» ու «Տարվա Cover»-ը: Առաջին անվանակարգում ներկայացված են Աիդա Արամի «Բայց թող», Անահիտ Շահբազյանի «Կարոտի անուրջներ», Գոռ Սուջյանի «Out Of Control», MARBEY-ի «Զարթոնք», Վարդան Բադալյանի «Տաղ հայտնության» ստեղծագործությունները: Դե իսկ Անդրե «Սարի աղջիկ», Էմմիի «Սարի աղջիկ», Ռազմիկ Ամյան «Յարո ջան», Լիլիթ Հովհաննիսյանի «Էլեգիա» ու Նախշունի «Արիա Վոկալիզ» կատարումները ներկայացված են «Տարվա Cover» անվանակարգում:
ESem.am