Հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ երեկ “Արամ Խաչատրյան” համերգասրահի բեմից երգով շնորհավորել են պարային այն համույթի տարեդարձը, որի հետ առիթ են ունեցել համագործակցել ինչպես համերգների ընթացքում, այնպես էլ տեսահոլովակ նկարահանելիս: “Ամարաս”-ը նշել է գործունեության 18 տարին:):

Երեկոյի ընթացքում խումբը հանդես է եկել պարային հայտնի համարներով, եղել են նաեւ պրեմիերաներ.“Յուրաքանչյուր տարեվերջին երկու համերգ ենք ունենում, բայց այս անգամ որոշեցինք դրանք միավորել եւ մեծ միջոցառում կազմակերպել: Սա նաեւ անակնկալ էր հայրիկիս, քանի որ իր սաները նույնպես ելույթ ունեցան”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է “Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը' հավելելով, որ շնորհակալ է ծնողներին խումբը ստեղծելու եւ իրեն ժառանգելու համար:

 

Շարունակությունը՝ այստեղ: