Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանն` իրենց մեկ ամսական որդու հետ օրերս Միացյալ Նահանգներից վերադարձել են Հայաստան: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Լեոն հանգիստ երեխա է և իրենց համար դժվարություններ չի ստեղծել նույնիսկ ինքնաթիռում:


Նորաթուխ մայրիկի խոսքով` տղայի ծնունդն իրեն և ամուսնուն անսահման երջանկացրել է և հաճույքով զբաղվում են նրա խնամքով.«Մարտինը ուշադիր, հոգատար հայրիկ է: Առաջին օրերին մեզ համար փոքր-ինչ անսովոր էր, բայց հիմա ես ամենալավն եմ հասկանում փոքրիկիս լեզուն: Մայրս միշտ ասում էր, որ մոր և երեխայի կապն առանձնահատուկ է»: 


Շարունակությունը` այստեղ: