Վարդան Բադալյանը երեկ' մայիսի 31-ին, իր երկրորդ'“Տաղ հայտնության” ձայնասկավառակի թողարկման առթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ էր լսում ընկերներից, հարազատներից, գործընկերներից, երկրպագուներից եւ CD-ի առաջին օրինակների վրա մակագրելով նվիրում նրանց:
Երգչին շնորհավորելու էին եկել ինչպես ավագ գործընկերներ Մրրոն, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Սասուն Պասկեւիչյանը, այնպես էլ երգիչ-ընկերները' Արսեն Գրիգորյանը, Էրիկը, Անահիտ Շահբազյանը, Միհրան Ծառուկյանը, Մարին, Աննա Խաչատրյանը, Ռուզան Ավետիքյանը, Անահիտ Սիմոնյանը, Արսեն Սաֆարյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, “Չորս տարբերակ” խմբից Նարինեն, Գոհարը, Քնարիկը եւ այլք:
Շարունակությունը`այստեղ: