Լուիզա Նավասարդյանը երեկ' նոյեմբերի 5-ին, ներկայացրել է իր առաջին ձայնասկավառակը: Նրա անունը թեեւ շատերին հայտնի չէ, բայց երգի ասպարեզում է շուրջ 14 տարի: Շնորհանդեսին ներկա են եղել եւ երգչուհուն շնորհավորել են Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն, Տաթեւիկ Ադումյանը, Էրիկը, Վարդան Բադալյանը, Էմմին, Ավետ Բարսեղյանը, Անժելա Բարխուդարյանը, նախկին “Չորս տարբերակ” խմբից Գոհար Ջավուկցյանը, Նարինե Մկրտումյանը, Գոհար Հովհաննիսյանը եւ ուրիշներ:
Ծնունդով կապանցի Լուիզային ալբոմի թողարկման հարցում աջակցել են երաժիշտ ընկերները.“Գաղտնիք չէ, որ ամեն ինչ կապված է ֆինանսի հետ, այս CD-ի երգերը հավաքվել են դեռ տասը տարի առաջ: Ճիշտ է' ուշ, բայց ես այսօր տեսնում եմ իմ աշխատանքի արդյունքը: Եթե մինչ այս երգում էի ռեստորանային գործեր, ապա ձայնասկավառակի թողարկումից հետո դրանք կփոխարինվեն իմ երգերով”, -BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:
Շարունակությունը` այստեղ: