Սեպտեմբերի 26-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը մեծ շուքով նշեց քաղաքի ծննդյան 55-ամյակը: Սյունիքը միշտ էլ կազմակերպված ու խանդավառությամբ է նշել այն տոները, որոնք վերաբերում են մարզի քաղաքներին: Այս մեկն էլ բացառություն չէր, և տոնի կազմակերպիչների խոսքերով վաղ առավոտից քաղաքի փողոցներում բարձր տրամադրություն և աշխուժություն էր տիրում:
Տոնակատարություններին ներկա է եղել նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ միջոցառումները եզրափակվել են մեծ համերգային ծրագրով, որին մասնակցում էին հայկական էստրադայի ամենահայտնի ու սիրված երգիչներ Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանը, Անահիտ Սիմոնյանը, Վարդան Բադալյանը, Նարեկ Բավեյանը, Սիլվա Հակոբյանը, Ջոնի Կարապետյանը, Գոհար Հովհաննիսյանը, Աննա Խաչատրյանը, Էմմին, Գևորգ Մարտիրոսյանն ու Ռուզան Ավետիքյանը: Համերգային ծրագիրը վարել են Ավետ Բարսեղյանն ու Քնարիկ Զաքարյանը:
Շարունակությունը` այստեղ: