“Երաժշտության շաբաթ Երեւանում” փառատոնն այլեւս պատմություն է. երեկ “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի տոնական գալա համերգը: Մոտ երեք ժամ տեւած “Երգն էլ հոգի ունի” խորագրով երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Սիրուշոն, Արմինկան, Էրիկը, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Էմմին, Սոֆի Մխեյանը, Մաշա Մնջոյանը, Սոնան, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, Անգելինա Գասպարյանը եւ ուրիշներ:

 

Երգիչ-երգչուհիները կատարել են իրենց երգացանկից հայտնի ու սիրված երգեր: Բացի այս, Արմինկան ներկայացրել է իր նոր “Որ լինի հեքիաթ”-ը, Էմիլ Կարատն էլ հանդես է եկել Սոնայի հետ զուգերգով ' ներկայացնելով “Если любовь” ստեղծագործությունը :):

Սոնան եւ Մաշա Մնջոյանը

Միջոցառումը նախ վարել են Գայանե Ասլամազյանն ու Սիմոն Ղանդիլյանը, ապա Լերա Կուդրյավցեւան եւ Էմիլ Կարատը, իսկ հետո արդեն Նազենի Հովհաննիսյանն ու Ավետ Բարսեղյանը, որոնք հանդիսատեսի հետ անմիջական շփում են ունեցել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով, քանի որ ի սկզբանե հայտարարվել էր, որ փառատոնը երկլեզու է:

 

Շարունակությունը՝ այստեղ: