Նորքի բարձունքում' Հանրային հեռուստաընկերության շենքի դիմաց երեկ բացօթյա գեղեցիկ համերգ է տեղի ունեցել, իսկ առիթն Առաջին ալիքի նոր եթերաշրջանի մեկնարկն էր: Հրավիրվածները նախ անցել են կարմիր գորգի վրայով, լուսանկարվել, այնուհետեւ կտրել տոնական տորթը, իսկ արդեն նախատեսված ժամին սկսվել է բուն միջոցառումը:

 

Համերգի բացումը վստահված էր Արմեն Ամիրյանին եւ Աննա Ավանեսյանին, ելույթ են ունեցել Սիրուշոն, Անուշ եւ Ինգա Արշակյանները, “Dorians” ռոք խումբը, Լեյլա Սարիբեկյանը, Ռաիսա Մկրտչյանը եւ Գեւորգ Հակոբյանը' Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ:

 

Շարունակությունը` այստեղ: