“A-Era” պարային խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ծովինար Ջիլավյանն իր պարուհիների, երգիչ-ընկերների հետ նշել է ծննդյան 26-ամյակը: Խնջույքին ներկա են եղել Արամեն ու Աննան, Սոֆի Մխեյանը, ռեժիսորներ Արտյոմ Հակոբյանը, Սյոմա Կոդաբաշյանը եւ այլք:

 

Ծովինարի ծննդյան օրը մարտի 6-ին է, սակայն աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով այս տարի պարուհին տարեդարձը նշել է մարտի 10-ին.“Արամեն տրամադրել էր իր կարաոկեի VIP սրահը, որտեղ էլ ընկերներիս շնորհիվ բարձր տրամադրությամբ նշեցինք եւ ուրախացանք: Հրավիրված էին նաեւ այլ երգիչներ, որոնք զբաղվածության պատճառով ներկա չէին”:

 

“A-Era” պարային խմբի հիմնադրի խոսքով' ստացած նվերների շարքում գերակշռել են ծաղիկները.“Գրեթե բոլոր նվերներն ինձ դուր են եկել, հատկապես' Սոֆի Մխեյանի նվիրած ձկնիկով վզնոցը, որն իմ հորոսկոպի նշանն է, եւ Աննա Թովմասյանի նվիրած գեղեցիկ դրամապանակը: Իմ ընկերները գիտեն' ինչ եմ սիրում, շնորհակալ եմ նրանց ուշադրության համար”:

Խմբի պարուհիները վերջերս նկարահանվել են Արամեի, Արա Մարտիրոսյանի տեսահոլովակներում, “Արմենիա” հեռուստաընկերության “Խաղից դուրս” ֆիլմում եւ պատրաստվում են մասնակցել մի քանի համերգի. “Շատերի հետ ենք պարել' Ռազմիկ Ամյան, Թաթա Սիմոնյան, Նարեկ Բավեյան, Արման Հովհաննիսյան եւ ուրիշներ: Թեեւ համերգների ժամանակ հիմնականում պարում ենք 6/8-ային երգերի ներքո, բայց մեր պարային ոճն R’n’B-ն է: Մեր խումբն իր առաջին քայլերն արել է Սոֆի Մխեյանի աջակցությամբ, այսօր էլ նա ինձ օգնում է, շատ մտերիմ ենք”,-BRAVO.am-ին պատմել է Ծովինար Ջիլավյանը:

 

“A-Era” պարային խմբի հիմնադիրը սովորել է Պարի պետական անսամբլի ստուդիայում, այնուհետեւ աշխատել այնտեղ.“Նաեւ պարել եմ “Ամարաս” ստուդիայում, հետո որոշել եմ առանձնանալ ու առանձին խումբ ստեղծել: Երբեմն մեր խումբը համեմատում են “Ամարաս”-ի հետ, բայց փորձում ենք պարային բեմադրություններով տարբերվել, որ հանդիսատեսը չշփոթի”:

 

2009 թվականից գործող “A-Era”-ի հիմնական կազմում այժմ կա 6 պարող: Ծովինարն իր խմբի անվանումն այսպես է բացատրում.“Մի քանի տարբերակ էի մտածել ու ընկերներիս հետ էի խորհրդակցում. Նազենի Հովհաննիսյանն առաջարկեց A տառն առանձնացնել որպես առաջին, իսկ Era-ն' որպես դարաշրջան, այսինքն' դարաշրջանի առաջինն ենք:)”: