Երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանն իր «Կոտրված մանկություն» կտավով առաջին մրցանակն է ստացել Հոլոքոստի հիշատակին նվիրված իններորդ միջազգային մրցույթում: Այն անցկացվել է հունվարի 23-26-ը Մոսկվայում: Իրադարձությանը մասնակցել են 8 երկրների մոտ 1200 ներկայացուցիչներ:
17-ամյա նկարիչը խոստովանում է, որ մրցույթի մասին իմացել է Հայաստանի հրեական համայնքից: «Նկարը հենց մրցույթի համար չէի նկարել, ավելի վաղ էի նկարել, և հետո իմացա մրցույթի մասին: Մենք հունվարի24-26-ը Մոսկվայում էինք, շատ լավ անցավմրցույթը, շատ լավ կազմակեպված էր:Նշեմ, որ Հայաստանն առաջին անգամ էրմասնակցում այդ իրադարձությանը: Շատուրախացա: Բոլորը հայերի ևՀայաստանի նկատմամբ շատ լավ էին
տրամադրված: Նշեցինք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրեց Հոլոքոստին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միքայել Հարությունյանը:
Նկարչի խոսքով՝ հրեա ուսանողներից մեկը բանաստեղծություն էր գրել հայերենով և ընթերցել էր այն իր պատվին: «Նկարի մասին շատ դրական են արտահայտվել, ես պարզապես ինձ չեմ գովում: Ի դեպ, այն ցուցադրվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի գրասենյակում»,-հավելեց նա:
Նկարչի հայրը՝ Գևորգ Հարությունյանը, նշեց, որ կազմակերպիչները զարմանում էին, թե ինչպես հայ պատանին կարող է հասկանալ հրեաների ցավը: «Մենք էլ մեր ցեղասպանության մասին էինք խոսում, այն փորձում հասանելի դարձնել շատերին: Բավականին լուրջ միջոցառում էր և շատ լավ կազմակերպված: Միքայելը ելույթ է ունեցել նաև մասնակիցների առջև՝ խոսելով Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին՝ նշելով, որ եթե Հայոց ցեղասպանությունն ընդունվեր, Հոլոքոստը չէր լինի»,-հավելեց նա: