Կեսգիշերին մայրիկի ջերմ գրկախառնությամբ, իսկ լուսաբացին էլ ամուսնու` գործուղումից անակնկալ վերադարձով է սկսվել Նարինե Պետրոսյանի ծննդյան օրը: Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին նշել է 29-րդ տարեդարձը:
«Հատուկ այդ առիթով նա հետդարձի թռիչքի օրը փոխել էր…»,-BRAVO.am-ին ասել է հոբելյարը` հավելելով, որ տոնական օրն այս անգամ անց է կացրել միայն իր ընտանիքի հետ:
Նարինեն չցանկացավ բարձրաձայնել նվերների մասին` դրանք համարելով շատ անձնական, փոխարենը պատմել է ամենահիշարժան անակնկալի մասին.«Տարիներ առաջ, երբ դեռ ընկերություն էինք անում ամուսնուս հետ, նա իմ ֆոտոշարքից մի լուսանկար էր վերցրել և գեղեցիկ շրջանակի մեջ նվիրել ինձ: Այն առ այսօր պահում եմ»: