Եվա Բաղդասարյանի համար երեկ յուրահատուկ օր է եղել: Շանթի «Փոխնակ մայրը» սերիալի դերասանուհին 22-ամյակի առթիվ դեռ կեսգիշերից բարեմաղթանքներ է լսել, որոնք այնքան շատ են եղել, որ դժվարանում է հիշել՝ առաջինն ով է շնորհավորել:

 

«Մեր տան բակից ձայներ լսեցի, պարզվեց՝ ընկերուհիներս տորթով, փուչիկներով սպասում են, որ ուղիղ կեսգիշերին այցելեն: Անակնկալն ինքս արեցի' մի քանի րոպե շուտ բացելով դարպասը:): Բոլոր տարեդարձերս ուրախ, անմոռանալի եւ յուրօրինակ են եղել»,-BRAVOam-ին պատմել է հոբելյարը:

 

Եվան տոնական օրը նկարահանման հրապարակում է անցկացրել, իսկ երեկոն մտերիմ ընկերների հետ վայելել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Այնտեղ են եղել նաեւ խաղընկերուհիներ Լիա Զախարյանն ու Թամարա Գեւորգյանը: Պարզվում է՝ խնջույքը դերասանուհու ընկերն է նախաձեռնել՝ անակնկալ մատուցելով սիրելիին. «Ես ոչնչից տեղյակ չէի…:)»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում