Այսօր՝ մարտի 10-ին, երգիչ Գուրգեն Դաբաղյանը նշում է ծննդյան տարեդարձը: Երգչին արդեն հասցրել են հաճելի անակնկալ մատուցել իր երկրպագուները ու շնորհավորել ծննդյան կապակցությամբ: Վերջինս իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով.
«Նախածննդյան տրամադրություն. կստեմ, որ ասեմ նվերներ ստանալ չեմ սիրում, ավելին յուրաքանչյուր նվեր իր տեղն ունի իմ կյանքում, իսկ ավելի հաճելի է, երբ այն ստանում ես երկրպագուից անակնկալ կերպով, ծննդյան օրվան ընդառաջ։
Շնորհակալություն, իմ օրն արդեն տոն է»։