Աննա Դովլաթյանը դարձել է 27 տարեկան: «Կայարան» սերիալի դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ չէր պլանավորել նշել տարեդարձը, սակայն սիրելին' Դավիթ Աղաջանյանը, փոխել է իր ծրագրերը.«Կեսգիշերին առաջին շնորհավորանքը հենց նրանից ստացա. ծաղիկներով ինձ հյուր էր եկել:): Նաեւ կազմակերպեց խնջույքը: Պարզապես նվիրեց ինձ այդ անմոռանալի օրը»:
Հոբելյարը խոստովանել է, որ այնքան էլ չի սիրում տարեդարձի օրերը, իսկ պատճառը մեծանալն ու բոլորի ուշադրության կենտրոնում լինելու հանգամանքն է.«Երեկույթին ներկա էին ինձ շատ հարազատ մարդիկ, ովքեր իմ օրն իսկական տոնի վերածեցին: Նրանց հանդեպ մեծ սեր եւ հարգանք ունեմ իմ սրտում: Ցավում եմ, որ ընկերներիցս շատերն ու ընտանիքիս անդամները կողքիս չէին՝ երկրում չլինելու պատճառով»:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: