Դերասանուհի, դիմահարդար Աննա Դովլաթյանը երեկ նշել է իր ծննդյան օրը, իսկ այսօր կիսվել մի քանի լուսանկարներով և գրել. «Իմ հրաշքներ, անչափ զգացված եմ և շնորհակալ եմ ձեզ բարեմաղթանքների համար, սիրո և ջերմության, ձեր ամեն մի խոսքի համար, որը հասնում է սրտիս: Այնքան բան եմ ուզում գրել, բայց, միևնույն է, չեմ կարող փոխանցել այն, ինչ զգում եմ: Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողացել պատասխանել անհատական, պարզապես երջանիկ եմ, որ ձեզ ունեմ։ Թող Աստված օրհնի յուրաքանչյուրիդ սիրտը և ընտանիքները: Սիրում եմ ձեզ շատ»: