Քեյթ Միդլթոնը որոշել է 2014-ին օգտվել արքայադուստր Դիանային սպասարկող վարսահարդարի ծառայություններից: Անցյալ տարի դքսուհին ճամփորդելիս իր հետ միշտ տարել է իր վարսավիրին, որպեսզի վերջինս հետևի նրա սանրվածքին: Նրա սանրվածքի այդ ձևը հաճախ անվանում են «Քեյթի գանգուրներ», որոնց համար այսուհետ պատասխանատվություն է կրելու Ջո Բեյլին։

Ինչպես գրում է luxlux.net-ը՝ Ջոն հայտնի է նրանով, որ նրա ծառայություններից ժամանակին օգտվել է Լեդի Դին: Բացի այդ, նրանք լավ ընկերներ են եղել:

Արքայադուստր Դիանայի վարսահարդարը թագավորական ընտանիքի հետ կմեկնի շրջագայության դեպի Ավստրալիա, որը նշանակված է 2014-ին: Ճանապարհորդության կմեկնի նաև թագավորական զույգի որդին՝ արքայազն Ջորջը, որի մկրտությունը տեղի է ունեցել այսօր՝ Լոնդոնյան Սուրբ Ջեյմսի պալատի թագավորական մատուռում: