Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի հեղինակած Մերիլին Մոնրոյի դիմանկարն աճուրդում վաճառվել է 195 միլիոն դոլարով, հայտնում է «Christie's» աճուրդի տան կայքը։

Գնորդն ամերիկահայ արտ դիլեր Լարի Գագոսյանն է։ Վաճառաքից ստացված գումարը կուղղվի մանկական բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմանը։

«The Shot Marilyns» կտավը Էնդի Ուորհոլի կողմից ստեղծվել է 1964թ․-ին մետաքսե տպագրության մեթոդով։ Այն կազմված է քառակուսի կտավներից, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված է ամերիկացի կինոաստղը։ Ամերիկյան արվեստի ամենաթանկարժեք ստեղծագործության ստեղծմանը մասնակցել է նկարչուհի Դորոթի Պոդբերը։