Dallas սերիալի աստղ Ջոշ Հենդերսոնը պատմում է այն փոքրիկ գաղտնիքների մասին, որոնք օգնում են գրավել տղամարդու սիրտը: Ի դեպ, նրա խոսքերով, սիրո հարցերում տղամարդիկ շատ մեղմ են:

Հ.: Dallas-ի գլխավոր հերոսուհիներից մի քանիսը շատ բռնկուն ու էմոցիոնալ արարածներ են: Ինչո՞ւ են տղամարդիկ տարվում այդպիսի կանանցով իրական կյանքում:

Պ.: Երբեմն տղամարդիկ կարող են ձանձրանալ և նախընտրում են կանանց, որոնց կողքին միշտ զգոն կլինեն: Սակայն, անձամբ ես սիրում եմ շփվող ու հանգիստ աղջիկներին:

Հ.: Փաստորեն, քեզ չե՞ն գրավում կանանց շքեղ սանրվածքներն ու արտահայտիչ հագուկապը:

Պ.: Ո՛չ։ Ես սիրում եմ այն աղջիկներին, որոնք իրենց վստահ են զգում անգամ բեյսբոլի գլխարկով: Ամենասեքսուալ հագուստը, որ աղջիկը կարող է կրել, շապիկն ու ջինսն է:

Հ.: Ո՞րն է տղաների մասին այն միակ կարևոր գաղտնիքը, որ աղջիկները պետք է իմանան:

Պ.: Մենք էությամբ հպարտ ենք և ուզում ենք, որ մեր կողքին գտնվող աղջիկը ևս հպարտանա մեզնով: Տղաներն ամեն կերպ ցույց են տալիս աղջկան իրենց հիացմունքը, երբ նրանք միասին որևէ տեղ են գնում: Կարծում եմ՝ նրանք կուզեին ստանալ աղջկանից նույնը:

Հ.: Է՞լ ինչ կուզեին տղամարդիկ ստանալ հարաբերություններում:

Պ.: Մանրուքներ, որոնք ցույց կտան աղջկա վերաբերմունքը տղայի հանդեպ. օրինակ' ձեռագիր երկտողը: Ես սիրում եմ, երբ աղջիկը, որի հետ հանդիպում եմ, իր ձեռքով որևէ հետաքրքիր կոլաժ է պատրաստում մեր համատեղ լուսանկարներից:

Հ.: Ի՜նչ հաճելի է: Իսկ ինչպե՞ս ես դու արձագանքում սիրո նման դրսևորմանը:

Պ.: Ես կարող եմ պատրաստել նրա սիրած սուրճը' նախքան նրա արթնանալը, կամ զարմացնել նրան ուղևորի նստելատեղի վրա դրված ծաղիկներով, երբ նա բաց անի մեքենայի դուռը: Ես սիրում եմ մատուցել այդպիսի փոքրիկ անակնկալներ: