Եթե հնարավորություն չունեք ուտելուց հետո ատամները լիարժեք մաքրելու, ապա օգտվեք բերանի խոռոչը բնական միջոցներով թարմացնելու տարբերակից: Տորոնտոյի գիտնականները նշել են այն բնական միջոցները, որոնց միջոցով կարող եք թարմացնել բերանի խոռոչը: Կամավորների օգնությամբ գիտնականների անցկացրած փորձի արդյունքներից պարզվել է, որ բերանի թարմացման լավագույն միջոցներ են բնական հյութը, ջուրն ու կաթը:
Յուրաքանչյուր փորձի ընացքում օգտագործվել է բերանի խոռոչի մաքրման մի միջոցից: Ամենավատն այս գործառույթն իրականացրել է բնական հյութը՝ հատկապես նարնջի և թուրինջի: Ջուրը ցույց է տվել ոչ այդքան վատ արդյունք, իսկ իր առաջադրանքը լավագույնս կատարել է կաթը:
Այնպես որ, եթե ուտելուց հետո չունեք նախատեսված միջոցներով բերանի խոռոչն ու ատամները մաքրելու հնարավորություն, ապա օգտագործեք կաթ: