Արդեն վաղուց որևէ մեկը Ձեզ ժպտալիս չի՞ տեսել. ժամանակն է գործելու: Բայց մի շտապեք վազել դեղերի պահարանի մոտ, լավագույն հակադեպրեսանտները բոլորովին այլ են: Ձեզ ենք առաջարկում դրանց թոփ 7-յակը: Գուցե լավագույն հակադեպրեսանտը հենց հիմա Ձեր ձեռքի տակ է:
Սեքս առանց պահպանակի: Նյու Յորքի համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել, որ կանայք, ովքեր նախընտրում են առանց պահպանակի սիրով զբաղվելը, առավել քիչ են ենթակա դեպրեսիայի, քան մյուսները: Ողջ գաղտնիքն այն է, որ լավ տրամադրությունը քիմիական ռեակցիայով անցնում է տղամարդուց կնոջը սերմնաբջիջների միջոցով: Տղամարդու սերմնաբջիջները պարունակում են լավ տրամադրություն ապահովող նյութեր, և կանայք, ովքեր ստանում են այդ նյութերը, անգամ ավելի հեշտ են տանում որոշ, թեկուզ երկարատև, ժամանակահատված ընդհանրապես առանց սեքսի: Գիտնականները պարզել են նաև, որ նրանց' ինքնասպանություն գործելու հավանականությունը 4,5% է պահպանակով սեռական ակտին տուրք տվող կանանց 13,2%-ի դիմաց:
Ֆիթնես: Պարզվում է, որ ֆիթնեսի կանոնավոր պարապմունքները օգնում են հաղթահարել ոչ միայն մարմնի, այլև հոգու խնդիրները: Կանայք, ովքեր զբաղվում են ֆիթնեսով, ավելի բարձր ինքնագնահատական ունեն, որն էլ ապահովում է բարձր տրամադրություն: Արվեստ: Դեպրեսիվ վիճակի դեմ լավագույն միջոց է նաև արվեստը' իր բոլոր ճյուղերով ու դրսևորումներով: Եթե Ձեզ լավ չեք զգում, օրինակ՝ ֆիլմ նայեք: Ոմանց օգնում է լացակումած մելոդրաման, ոմանց' սարսափը, ոմանց' կոմիկականը: Դիտեցիք, լացեցիք, սարսափեցիք կամ մի լավ ծիծաղեցիք և վերջ' դեպրեսիան կզիջի դիրքերը: Կարող եք նաև երաժշտության օգնությանը դիմել: Միացրեք սիրելի երաժշտությունը, պարեք և երգեք' լիաթոք ծիծաղելով:
Համեղ կերակուր: Իհարկե, որևէ դիետոլոգ խորհուրդ չի տա դեպրեսիայի շրջանում անգամ փորձել մոտենալ խոհանոցին, քանի որ մեծ է հավանականությունը, որ կարող եք ուտել տան բոլոր ուտելիքներն ու անմիջապես ավելորդ քաշ հավաքել, որն էլ ավելի կվատացնի տրամադրությունը: Այնուամենայնիվ, եթե կամքի ուժ ունեք, բավարարվեք սիրելի ուտելիքների թույլատրելի քանակությամբ: Դեպրեսիայի շրջանում անգամ մեկ կտոր շոկոլադը կամ մեկ պաղպաղակը կարող են օգնել դուրս գալ վատ վիճակից:
Հավատք: Դեպրեսիայի շրջանում անչափ օգտակար է գոնե մեկ անգամ եկեղեցի գնալը: Անգամ եթե չունեք նման սովորություն, փորձեք և կզգաք հավատքի ուժը: Մեկ աղոթքը, մեկ վառած մոմը, մեկ խոստովանությունը կարող են Ձեր կյանքը հիմնովին փոխել:
Գնումներ և հետաքրքիր ժամանց: Հայտնի է, որ կնոջ համար «զգեստապահարանը դեղ է, իսկ առողջության հաշվին խնայել չի կարելի»: Մի խոսքով' եթե Ձեզ մոտ դեպրեսիվ շրջան է, մի քանի նոր իրերը կբարձրացնեն Ձեր տրամադրությունը: Այս իմաստով կարող եք նաև լավ ժամանակ անցկացնելու սեփական նախընտրություններն ունենալ, օրինակ, ողջ գիշեր «անիմաստ» ծիծաղել մտերիմ ընկերուհու հետ կամ, ասենք, ողջ բացասական էներգիան թափել էլեկտրոնային խաղերի վրա ու լիցքաթափվել' տեղափոխվելով վիրտուալ իրականություն:
Սուրճ: Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ սուրճի փոքր քանակների պարբերական օգտագործումը կանխում է դեպրեսիան: Կոֆեինը լավագույն հակադեպրեսնտներից է: Այնպես որ' չարաշահել, իհարկե, պետք չէ, բայց ամեն առավոտ նախաճաշի հետ կարելի է վայելել սուրճի թարմացնող համն ու բույրը: