Լրատվամիջոցները արարողությունից մի քանի ամիս անց պարզել են, թե ովքեր են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի կնքահայրը և կնքամայրը՝ հայտնում է Independent-ը:

Արչիի կնքամայրը, ինչպես ենթադրում էին լրագրողները, Թիգի Փեթիֆերն է՝ Հարիի և Ուիլյամի դայակը 1993-1999 թթ․: Նրան վարձել են արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի ամուսնալուծությունից հետո: Թիգին սերտ կապեր ունի արքայազն եղբայրների հետ. նա նրանց անվանել է «իմ երեխաները», հաճախ է արձակուրդը նրանց հետ անցկացրել և աջակցել է նրանց Դիանայի ողբերգական մահվանից հետո։

Կնքահայրը արքայազն Չարլզի նախկին ձիապան Մարկ Դայերն է: Ըստ Հարիի կենսագրության հեղինակ Փենի Ջունորի՝ Մարկը համարվել է «այն քիչ մարդկանցից մեկը, ում երբեմն լսում էր իշխան Հարին»:

Դայերը արքայադուստր Դիանայի մահից հետո դարձավ արքայազն Հարիի և արքայազն Ուիլյամի դաստիարակը: