Քարդիֆի համալսարանի գիտնականների խմբի հայտնագործությունը բժիշկներին թույլ կտա մարդու իմունային համակարգը «կարգավորել» քաղցկեղային բջիբների դեմ: Դա կարող է ճանապարհ բացել դեպի քաղցկեղի դեմ ունիվերսալ դեղամիջոցի հայտնաբերմանը:

Այս մեթոդը դեռ կլինիկորեն փորձարկված չէ, սակայն փորձագետներն ասում են, որ այն մեծ պոտենցիալ ունի: Աշխատանքի կարճ նկարագրությունը հրապարակվել է Nature Immunology ամսագրում:

Հետազոտության էությունը կայանում է նրանում, որ փնտրվել են «ոչ սովորական» միջոցներ, որոնցով իմունային համակարգը պայքարում է քաղցկեղի բջիջների դեմ:

Գիտնականներին հաջողվել է գտնել լիմֆոցիտների Т տեսակ՝ բջիջներ, որոնք մարդու օրգանիզմում ապահովում են իմունային ռեակցիան:

Սակայն գիտնականների կողմից հայտնաբերված բջիջը, ի տարբերություն մյուսների, կարող է դիմակայել տարբեր սպառնալիքների:

«Հնարավորություն ունենք, քանի որ շատերն են համաձայնում մասնակցել փորձերին: Առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ այդպիսի բան հնարավոր է», ասել է փորձագետ Հենրի Սիուելը: