Թուլեյնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները շաքարախտի զարգացման ռիսկը նվազեցման նոր միջոց են գտել:

ԱՄՆ Սրտաբանական ասոցիացիայի համաժողովի ժամանակ նրանք հայտնել են, որ ընթրիքի հետ քիչ քանակությամբ գինի խմելը կարող է նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի վտանգը:

Փորձագետները վերլուծել են Մեծ Բրիտանիայի բիոբանկից 312 000 մարդու տվյալները, ովքեր ալկոհոլ են օգտագործում: 8600 սուբյեկտի մոտ 11 տարվա ընթացքում 2-րդ տիպի շաքարախտ էր զարգացել:
Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ փոքր քանակությամբ ալկոհոլի օգտագործումը (մոտ մեկ բաժակ գինի) կարող է բարերար ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, ինչպես նաեւ 14 տոկոսով նվազեցնել շաքարախտի առաջացման ռիսկը։ Սակայն գարեջրի կամ լիկյորի օգտագործման դեպքում հիվանդանալու հավանականությունը, հակառակը, մեծանում է։

 NEWS.am