Բոստոնում Բրիհամի կանանց հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ երկարակեցության համար անհրաժեշտ է հետևել արյան ճնշմանը: Այս մասին գրում է EurekAlert-ը' վկայակոչելով հետազոտությունը:
Փորձին մասնակցել են 50 տարեկանն անց ավելի քան 9 հազար մարդ, որոնք ունեցել են արյան բարձր ճնշում' 130-ից 180 մմ սնդիկի սյուն: Մարդկանց բաժանել են երկու խմբի, որոնցից յուրաքանչյուրը ստացել է հակահիպերտոնիկ թերապիա: Մարդկանց առաջին խմբի համար բժիշկները պահել են ճնշումը 120 մմ-ի վրա, երկրորդի համար' 140-ի վրա:
Ինչպես ցույց է տվել փորձը' ճնշման հսկողության շնորհիվ մասնակիցների կյանքի միջին տևողությունը երկարել է 6 ամսից մինչև 3 տարի:
«Եթե մարդիկ հակահիպերտոնիկ թերապիան շարունակեն մինչև կյանքի վերջ, կյանքի տևողությունը կարող է երկարել»,- ասվում է հետազոտության մեջ: