Թեյը աշխարհում ամենահայտնի ըմպելիքներից մեկն է: Այն նաեւ ամենաօգտակար մթերքների ցուցակի առաջատար դիրքերում է: Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ թեյը պաշտպանում է ատամները քայքայումից, հայտնում է «RBC»: Լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օրական երեք - չորս բաժակ թեյ խմել:
Փորձագետների խոսքերով, ի դեմս Կերի Ռաքսթոնի, հենց սեւ թեյն է նվազեցնում կարիեսի ռիսկը պատճառով ազդեցություն գործելով ստրեպտոկոկի եւ լակտոբացիլների վրա: Առաջինները փոխանցվում են թքի հետ, երկրորդը հայտնի են ատամները ոչնչացնելու իրենց ունակությամբ: Նույնիսկ շաքարը չի կարող խանգարել թեյի աշխատանքին: Ինչ վերաբերում է կանաչ թեյին, այն նույնպես արդյունավետ է, նաեւ պայքարում է վատ հոտի դեմ, ծծումբը չեզոքացնելու հաշվին;
Բերանի խոռոչի հայտնի մանրէները, կապի մեջ են մտնում ածխաջրերի հետ: Քիմիական ռեակցիայի արդյունքում թթու է արտադրվում, որը ոչնչացնում է ատամի էմալը: Թեյը ունակ է թեթեւացնել բորբոքումները,կանխում է ադգեզիան եւ բակտերիաների աճը:
Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ թեյը պարունակում է անտիօքսիդանտներ,
ֆլավոնոիդներ եւ կատեխիններ: Նրանք են, որ հակաբակտերիալ հատկություններունեն: Բացի այդ թեյը /կանաչ/, նպաստում է քաշի նվազեցմանը, մեծացնում է էներգիայի ծախսը: