Վրեժ Կիրակոսյանի համար այս աշունը նորություններով ու իրադարձություններով լի է լինելու: "X Factor" երաժշտական հեռուստանախագծի առաջին եթերաշրջանի հաղթող երգիչը շուտով կամուսնանա, նաեւ կներկայացնի դեռեւս 2012 թվականին "Sony Music" ընկերության կողմից Մոսկվայում նկարահանած տեսահոլովակը. «Մտերիմ ընկերներս արդեն դիտել են, պրեմիերան վերջապես կանենք: Հաջորդ տեսահոլովակը կլինի հայալեզու երգի հիման վրա եւ կնկարահանվի Հայաստանում»,-BRAVO.am-ին պատմել է նա:

 

 
Վրեժ Կիրակոսյանը
 


Դասական երգիչը նախագծի ավարտից հետո առ այսօր աշխատում է ժյուրիի անդամ Գիսանե Պալյանի հետ, որը նոր երգեր է գրել նրա համար: Վրեժը նախատեսում է նաեւ մենահամերգ ունենալ.«Հիմա պետք է երաժիշտների խումբը կազմենք: Քանի որ իմ երաժշտական ոճը դասական ու էստրադային է, ցանկանում եմ հետաքրքիր ներկայանալ: Հավանաբար, մինչեւ Նոր տարի համերգը տեղի կունենա երեւանյան ակումբներից մեկում, իսկ գարնանը` համերգասրահում»:

 

Շարունակությունը` այստեղ