«X-Factor» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանը շուտով երկրպագուներին կներկայանա նոր տեսահոլովակով. «Որպես հաղթող՝ ինձ ընձեռված էր հնարավորություն երկու սինգլ ձայնագրել «Sony Music» ընկերության հետ և նկարահանել մեկ տեսահոլովակ: Այդ տեսահոլովակը վաղուց նկարահանված է, պարզապես որոշակի տեխնիկական խնդիրներ կային: Այժմ այն շտկման փուլում է, մի քանի օրից կավարտենք և տեսահոլովակը կներկայացնենք հանրությանը»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:
Տեսահոլովակը նկարահանվել է աշխարհահռչակ Ռոսինիի «Тарантелла» ստեղծագործության հիման վրա. «Այն դասական ստեղծագործություն է, որին մի փոքր ժամանակակից երաժշտական մեկնաբանություն ենք հաղորդել : Քանի որ տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում «Sony Music»-ի ռեժիսորների կողմից, ինքս շատ մանրամասնել չեմ կարող: Թող գաղտնիք մնա»:
Շարունակությունը` այստեղ: