Օրեր առաջ կայացավ «X-Factor» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ կիրակոսյանի և իր ընտրյալի ` Արմինեի նշանադրությունը: Այդ առիթով Վրեժն անգամ ֆեյսբուք սոցիալական ցանցում փոխեց իր «կարգավիճակը»:
Վրեժի խոսքով, իր և Արմինեի ծանոթությունը եղել է իր քույրիկի միջնորդությամբ: Երգչի ընտրյալն ապագա բժշկուհի է, այժմ իր ուսումն է շարունակում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում:
ArmՏtar.am-ի հետ զրուցում Վրեժը նշեց, որ իր և Արմինեի շփումը վաղուց է սկսվել, սակայն, ժամանակի ընթացքում, հասկացել է, որ ճիշտ պահն է զգացմունքների մասին բարձրաձայնելու:
«Արմինեի հետ շփվելով, նրան օր օրի լավ ճանաչելով և տրվելով սրտիս ձայնին՝ հասկացել եմ, որ այն կինն, ում կցանկանայի տեսնել իմ կողքին, Արմինեն է: Քանի որ ամեն ինչ շատ լուրջ էր, սիրո խոստովանության փոխարեն միանգամից ամուսնության առաջարկ եմ արել նրան, նա էլ համաձայնել է: Արմինեից բացի, ուրիշ ոչ մեկին իմ կողքին պատկերացնել չեմ կարող»:
Շարունակությունը` այստեղ: