Բելառուսի Վիտեբսկ քաղաքում հուլիսի 9-17-ը կկայանա Էստրադային երգի «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնը: Հայաստանը կներկայացնի «X ֆակտոր-1» հեռուստատեսային նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Այժմ ընթանում են երգերի ընտրության նախապատրաստական աշխատանքերը:
Վրեժ Կիրակոսյանը Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն, «Էմի-Բի» պրոդյուսերական ընկերության տնօրենն է: