Բելառուսական Վիտեբսկ քաղաքում կայանալիք էստրադային երգի մրցույթում' «Սլավյանսկի բազար-2013»-ում, Ռուսաստանը կներկայացնի հայազգի Ռայա Մովսիսյանը:
Այս մասին տեղեկացնում է «Երկրամասը»:19-ամյա Ռայա Մովսիսյանը, ով սովորում է Սվիրիդովի անվան Կուրսկի երաժշտական քոլեջում, հանդես կգա տարիքով մեծ մրցակիցների հետ:
Նշենք, որ այս տարի մրցույթը կանցկացվի հուլիսի 11-17-ը' Վիտեբսկում: Սա արդեն թվով 22-րդ «Սլավյանսկի բազար»-ն է: Մեծերի համար նախատեսված մրցույթի ժյուրիի նախագահը այս տարի երգչուհի Լարիսա Դոլինան է, իսկ մանկական մրցույթինը' Յադվիգա Պոպլավսկայան: