Ամռանը լուրեր տարածվեցին, որ Սիլվա Հակոբյանը նշանադրվել է: Այն ժամանակ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին նշել էր, որ չի ցանկանում խոսել անձնականի մասին.«Այն միայն իմն է ու փակ է բոլորի համար»,-ասել էր նա:
Օրերս համացանցում պապարացիական լուսանկարներ են հայտնվել, որտեղ Սիլվան մի տղայի ուղեկցությամբ է: Երգչուհու պրոդյուսեր հայրը հաստատել է, որ հենց այդ տղայի հետ է նշանադրվել իր դուստրը:
Ապագա հարսիկն այսօր էլ նախընտրում է կարգավիճակի փոփոխության մասին չխոսել: BRAVO.am-ի դիտարկմանը՝ եթե հայրը հաստատել է լուրը, ինչու է ինքը շարունակում լռություն պահպանել, նշել է, որ պարզապես որեւէ բան չի ցանկանում հավելել:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: