Երեկ «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա մեկնեց x Ֆակտոր հայկական երաժշտական մրցույթի հաղթող Վրեժ Կիրակոսյանը, ով մեկնում էր «Սլավյանսկի բազար» մրցույթին մասնակցելու համար: Slaq.am-ը հանդիսանալով բազառիկ ինֆորմացիոն հովանավոր՝ ճանապարհեց մասնագիտությամբ իրավաբան երգչին, ով առաջին անգամ էր մասնակցում նման միջոցառման: Մեզ հետ զրույցում Վրեժն ասաց, որ լավ տրամադրությամբ է մեկնում, սակայն մի փոքր լարված է: Վրեժն ասաց նաև, որ չի սիրում խոսել շանսերի մասին. «Ամենակարևորը Աստված մեզ հետ»,- ասաց Վրեժ Կիրակոսյանն ու բարձրացավ ինքնաթիռ:
Մեզ մնում է հաջողություն մաղթել մեր հայրենակցին, քանի որ հենց նա է ներկայացնելու մեր երկիրն արտասահմանում: