Այսօր Անգլիացի երաժիշտ, երգիչ-երգահան, հասարակական գործիչ Սթինգի ծննդյան օրն է, ով մինչ որպես սոլո-կատարող հանդես գալը, հանդիսանում էր The Police կոչվող խմբի երգերի մեծ մասի հեղինակը և բաս-կիթառիստը։ 1984 թվականից միայնակ է հանդես գալիս: Երաժիշտը դարձավ 63 տարեկան:
Նա ծնվել է 1951թվականի հոկտեմբերի 2-ին Անգլիայի հյուսիսում գտնվող Ուոլլսենդ նավահանգստային քաղաքում:
Հայրը՝ Էռնեստ Մեթյու Սամները, երկար տարիներ աշխատում էր տեղի մեքենաշինական ընկերությունում: Ավելի ուշ ձեռք է բերել փոքրիկ կաթնամթերքի խանութ: Լինելով տակավին երեխա՝ Սթինգը օգնում էր հորը առավոտյան տեղափոխել և բաժանել կաթը:
Մայրը՝ Օդրին, աշխատում էր որպես վարսավիր և բուժքույր: Նա ուներ դասական երաժշտական կրթություն, և նա կարողացել է զարգացնել որդու բնատուր կարողությունները՝ տանը սովորեցնելով դաշնամուր նվագել: Գորդոնը ընտանիքի 4 երեխաներից ամենամեծն էր: Նա նաև ունի 2 կրտսեր քույր՝ Անիտան և Անժելան, և մի եղբայր՝ Ֆիլիպը:
10 տարեկան հասակում հոր ընկերոջից Սթինգը նվեր է ստանում իր առաջին կիթառը:Նրա առաջին ձայնասկավառակը "The Dream of the Blue Turtles"-ն էր:
1987 թվականին The Dream of the Blue Turtles շրջագայությունից հետո Սթինգը ձայնագրում է … Nothing Like the Sun ձայնասկավառակը: Երգչի ծննդյան առթիվ ներկայացնում ենք նրա ֆոտոշարքը, որի հեղինակը լուսանկարիչ Տոդ Փլիթն է:Ֆոտոշարքն արվել է 2003 թվականին: