Խաղողի օգտակար հատկությունների մասին գիտեին դեռ հնուց: Այն օգտագործում էին մի շարք հիվանդությունների բուժման նպատակով: Խաղողի միջոցով պատրաստում էին բազմաթիվ բուսական լուծույթներ ու նյութեր: Նույնիսկ գիտությանը հայտնի է այնպիսի բժշկական ուղղություն, ինչպիսին է ամպելոթերապիան, այսինքն` խաղողաբուժությունը:
Խաղողը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր ու վիտամիններ: Խաղողը հարուստ է A, C, P, K, B խմբի վիտամիններով, այն պարունակում է ցինկ, կրեմիում, ֆոսֆոր, երկաթ և ևս 150 տարբեր հանքանյութեր ու ածխաջրեր: 100 գրամ խաղողը պարունակում է 50-100 գրամ կիլոկալորիա: Հենց այդ պատճառով խաղողը օգտակար է առողջությանը: Aroxj.am-ը ներկայացնում է խաղողի օգտակար հատկություններ:
Ինչին է օգտակար խաղողը
- Այն նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը
- Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը
- Խաղողը օգտակար է սրտանոթային համակարգի համար: Այն բարելավում է արյան բաղադրությունը և նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը
Շարունակությունը` այստեղ: