Aroxj.am-ը գրում է.

 

Սեխը բացառիկ բերքատեսակ է: Սեխի առողջարար բաղադրության մասին խոսում էին դեռ վաղ միջնադարում: Հատկապես ասիայում ընդունված էր կարծել, որ այն հրաշքներ է գործում: Կանանց դարձնում է ավելի գեղեցիկ, տղամարդկանց ավելի ցանկալի: Այս ամենն իրականությունից հեռու չէ, քանի որ սեխը ունի այնպիսի օգտակար նյութերի բազմություն, որ կնախանձեին շատ վիտամինային կոմպլեքսներ :


Սեխը պարունակում շաքար, ջուր, կրախմալ, սպիտակուց, հանքանյութեր, ածխաջրեր, օրգանական թթուներ, սննդային մանրաթելեր, կալիում, երկաթ, մագնիում, ֆոսֆոր, կալցիում..: Այս ցանկը կարելի է գրեթե անդադար շարունակել:  Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում սեխի հիմնական առողջարար բաղադրությունն ու դրա ազդեցությունը առողջության վրա:

Հանքանյութեր

Սեխը պարունակում մեծ քանակությամբ տարբեր տեսակի հանքանյութեր՝ կալիում, կալիցիում, ֆոսֆոր, կրեմնի և սա դեռ վերջը չէ: Հատկապես կալիումի առկայությունը նպաստում է սրտի աշխատանքի բարելավմանը: Հայտնի է, որ սրտանոթային հիվանդությունները առաջանում են լիպիդային փոխանակման խախտումների արդյունքում, ինչի հետևանքով խոլեստերինը նստվածք է առաջացնում երակներում: Սրա արդյունքում էլ լինում է երակների խցանում ու առաջանում են սրտանոթային հիվանդություններ:

 

Սեխի օգտագործումը նպաստում է խոլեստերինի վերացմանը, սրտի իշեմիկ հիվանդությունների հնարավորությունը հասնում է նվազագույնի: Սեխում առկա հանքանյութերը նպաստում են միոկարդի կրճատումներին, ինչն էլ բարելավում է սրտի աշխատանքը: Կալիումից բացի հաջորդ կարևոր հանքանյութը կրեմնին է, որը նպաստում է մազերի փայլին, ամրացնում է մաշկային հյուսվածքները: Հենց սա է պատճառը, որ արևելքում սեխի օգտագործումը կապում էին գեղեցկության հետ:

 

Վիտամիններ

Սեխը իսկական վիտամինների շտեմարան է: Այն պարունակում է վիտամին A, վիտամինց C, վիտամին E, B1, B2, B3, B9: Այսպիսի վիտամինային բաղադրությունը նպաստում է իմունային համակարգի բարելավմանը: Շնորհիվ վիտամին C-ի այն բարձարցնում է դիմադորղականությունը: Վիտամին A-ն բարելավում է տեսողությունը բոլոր տարիքային խմբերում: B խմբի վիտամինները նպաստում են սեռական ֆունկցիայի բարելավմանը: Մասնավորապես տղամարդկանց համար:

 

 

Շարունակությունը` այստեղ: