Ձմերուկը առաջին հայացքից է միայն հաճույքի ու քիմքի համար: Այն իրականում շատ առողջարար է նաև օրգանիզմին ու առողջությանը:  Օրինակ 200 գրամ ձմերուկը պարունակում է 20 տոկոս վիտամին  C և 17 տոկոս վիտամին A: Վերջինս շատ հազվադեպ հանդիպող վիտամինի տեսակ է, որը  բոլոր մթերքներում չէ որ կա: Հաշվի առնելով ձմերուկի «չգնահատված լինելը» օգտակար մթերքների ու մրգերի շարքում Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում 5 քիչ հայտնի, իսկ ոմանց համար անհայտ «առողջարար» փաստ ձմերուկի մասին:

 

1.Ձմերուկի բաղադրության մեջ  կա մեծ քանակությամբ լիկոպին: Սա շատ կարևոր նյութ է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ուսումնասիրությունների համաձայն, որպեսզի ձմերուկում լինեն մեծ քանակությամբ հակաօքսդատներ այն հարկավոր է պահպանել սենյակային ջերմաստիճանում:

 

2. Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը:  Սրա պատճառը այն է, որ ձմերուկը պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, ինչից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Այն մեծացնում է նաև  մկանային սպիտակուցների ավելացման: Հենց այդ պատճառով է, որ ծանր ֆիզիկական մարզումներից հետո ձմերուկի հյութը հանգստացնում է ցավերը մկաններում:

 

Շարունակությունը` այստեղ: