Life.panorama.am-ը գրում է.
Գրագետ, ոճային և ամբողջական կերպար ստանալու համար բավական չէ, որ մենք ճիշտ ընտրենք զգեստն ու սանրվածքը: Արտաքին տեսքին մեծ գրավչություն են հաղորդում նաև աքսեսուարները, որոնք խոսում են մեր բնավորության, խառնվածքի մասին:
Պարզապես դրանք պետք է խնամքով ընտրել, ինչու ոչ, երբեմն խորհրդակցելով մասնագետի հետ:Life.panorama.am-ն ընտրել է աստղերի, որոնք անտարբեր չեն աքսեսուարների նկատմամբ, իսկ ոճաբան Արփինե Կոշտոյանը քննել է նրանց տեսքը:
Լիլիթ Հովհաննիսյանն իրեն բնորոշ տեսք ունի, գունային համադրությունը հիանալի է, սակայն պարանոցի հատվածը շատ է ծանրաբեռնված, հենց այդ պատճառով էլ փորձել են «կոպիտ» դիմահարդարում ստանալ, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի: Իսկ նրան դա չի սազում. կորել է իմ ճանաչած Լիլիթի նրբիկ կերպարը:
A. Chilla-ն ընտրել է ազատ ոճ, նմանատիպ գլխարկներն այս ժամանակահատվածում համարվում են նորաձև, միայն թե տեսքն այսպես «ծանր» է նայվում, պետք էր ընտրել կա´մ գլխարկը, կա´մ ակնոցը:
Նազենի Հովհաննիսյանի ֆոտոն սելֆի է, բաճկոնը խանգարում է տեսնել կերպարը, բայց գլխի աքսեսուարն այնքան ցայտուն է, որ պատկերացնում եմ՝ նա, ինչպես միշտ, իրեն հատուկ գրագետ կերպարում է: Թեպետ չեմ կարող չնշել, որ ականջօղերն այնքան էլ տեղին չեն:
Գևորգ Մարտիրոսյանի ընդհանուր կերպարը ստացված է, գլխարկն էլ հետաքրքիր է, սակայն նուրբ գործվածքի պակաս կա: Այս դեպքում միայն գլխարկի ոչ ճիշտ ընտրված կտորի պատճառով կորչում է կերպարի հետաքրքրությունը:
Շարունակությունը` այստեղ: