«Բնական մազերով սանրվածք ստանալը լավագույն տարբերակն է»,- համոզված է վարսահարդար Քրիստինե Մկրտչյանը, ով նման եզրահանգման է եկել 14 տարվա իր գործունեության ընթացքում: Քրիստինեն, ով արտասվելով է գնացել վարսահարդարման արվեստն ուսանելու, այժմ իրեն այլ ոլորտում չի պատկերացնում:
«Բնական մազերով սանրվածք ստանալը լավագույն տարբերակն է»,- համոզված է վարսահարդար Քրիստինե Մկրտչյանը, ով նման եզրահանգման է եկել 14 տարվա իր գործունեության ընթացքում: Քրիստինեն, ով արտասվելով է գնացել վարսահարդարման արվեստն ուսանելու, այժմ իրեն այլ ոլորտում չի պատկերացնում:
Խոսելով հարսանեկան սանրվածքներից' նա նշեց, որ նորաձև են կիսահավաքած, ալիքներով սանրվածքները, որոնք էլ հիմնականում ընտրում են այսօրվա հարսնացուները: Ըստ Քրիստինեի' յուրաքանչյուր հարս որևէ սանրվածք ընտրելիս պետք է առաջնորդվի իր բնական մազերը, իսկ դրանց արհեստական երկարացումները նորաձև չեն եղել և այժմ էլ չեն: «Սանրվածքն ընտրելիս' ուշադրություն ենք դարձնում աղջկա տեսքին' արտաքինին: Դիմագծերն ու մազի որակն էլ շատ կարևոր են: Մազը հուշում է' ինչ անել. նայում ես մազին, և այն «ասում է», թե ինչպես պետք է խաղաս հետը: Եթե տվյալ աղջիկը բարձրահասակ, սլացիկ կառուցվածք ունի, ապա առաջարկում ենք բարձր հավաքած «կոսերը»: Իհարկե, սանրվածքի ընտրությունը կախված է նաև փեսացուի հասակից. եթե ուզում եմ արհեստական հասակ տալ հարսին, դարձյալ բարձր սանրվածքներ եմ անում»,- նշեց Քրիստինեն: Կարճ վարսեր ունեցող հարսներին վարսահարդարն առաջարկում է նորաձև ալիքները, որոնք գեղեցիկ են նաև կարճ մազերով: Ըստ նրա' մեր' հայկական փարթամ մազերն ալիք են սիրում. դա մեր խոշոր դիմագծերին սազում է:
Գոհար Հարությունյան
- Օգտագործած հյուսքը շատ նորաձև է: Նրա կերպարին նայելիս 60-կանները հիշեցի. թե սանրվածքը, թե քողը 60-ականների ոճով են: Ինձ թվում է' իրեն փոփոխություններ պետք չեն, շատ յուրահատուկ հարս է: Նրա կերպարում միայն երկար քողը կփոխեի, որն ավելորդ է գլխի աքսեսուարի ու հագուստի հետ:
Շարունակությունը` այստեղ: