Դերասանուհի Անջելինա Ջոլին և դիզայներ Կրիստիան Լուբուտեն որոշել են «Մալեֆիսենտա» ֆիլմի մոտիվներով կոշիկներ ստեղծել: Կոշիկները ստացել են "Malangeli'' անվանումը,որոնք կարժենան մոտ 1500 դոլար: Դիզայներ Կրիստիանը խոստովանել է, որ իրեն շատ հաճելի է համագործակցել Անջելինա Ջոլիի նման մարդու հետ: «Նրա հետ ծանոթությունը իմ կյանքի ամենակարևոր ձեռքբերումներից է»,- ասել է դիզայները: