Ռեփեր Քանյեն դժգոհ է իր կնոջից` Քիմ Քարդաշյանից: Բանն այն է, որ Քիմին հետաքրքրում են միայն թանկարժեք խանութները, մինչդեռ Քանյեն արկածների և էքսկուրսիաների սիրահար է: Զույգի միջև տարաձայնությունները ծագել են Իռլանդիայում` իրենց մեղրամսի ժամանակ:
Քանյեն անընդհատ փորձում էր իրենց օրը հետաքրքիր անցկացնել, էքսկուրսիաներ կազմակերպել, սակայն ապարդյուն, Քիմին հետաքրքրում էին միայն լողավազաններն ու խանութները: Իրապատում շոուի աստղը ձանձրացրել է Քանյեին: Այս մասին պատմել են զույգի ծանոթները: Սակայն այս ամենը փոքր-ինչ կասկածելի է, քանի որ նրանք արդեն երկու տարի է, ինչ միասին են, և պետք է, որ միմյանց լավ ճանաչեին: