Aroxj.am-ը գրում է.

 

Մի խումբ մասնագետներ հետազոտել են 3 հիվանդանոցների վերելակները, փորձել պարզել դրանց մեջ մանրէների տարածման աստիճանը: Նրանք եկել են այն եզրակացության, որ հիվանդանոցային վերելակները վարակների աղբյուր են:


Նրանք նշում են, որ վերելակների կոճակները զուգարանակոնքից ավելի կեղտոտ են, իսկ դրանք վարակների փոխանցման առումով նույնքան վտանգավոր են, որքան հեռակառավարման վահանակները՝  հյուրանոցներում և ամսագրերը՝ սպասասրահներում: 


Մասնագետները վերելակների կոճակներն ավելի անվտանգ դարձնելու համար հանդես կգան նոր առաջարկներով: