Ընդունված է կարծել, որ խոլեստերինը չափազանց վտանգավոր է առողջության համար: Այդպես է արդյոք իրականում, թե ոչ պարզել է Aroxj.am-ը  մասնագետների հետ զրույցներից հետո: Այսպիսով սկսենք նրանից, որ խոլեստերինը արտադրում է լյարդը: Հետևաբար այն օրգանիզմին անհրաժեշտ է: Այլ հարց է, որ գոյություն ունի խոլեստերինի 2 տեսակ, այսպես ասած «լավ» ու «վատ» խոլեստերին, իսկ ավելի ճիշտ՝ «պետքական-օգտակար» և «անպետք-վնասակար»: 


Վնասակար խոլեստերինը լինում է ցածր խտության և հենց դա է կպչում ձեր երակների պատերին ու խցանումներ առաջացնում, ինչը հանգեցնում է մի շարք առողջական խնդիրների: Օգտակար խոլեստերինը արտադրում է հենց օրգանիզմը և այն մասնակցում է  օրգանիզմին անհրաժեշտ մի շարք պրոցեսների ինչպիսին են՝


  • Այն մասնակցում է օրգանիզմում սեռական հորմոնների արտադրությանը
  • Մասնակցում է ստամոքսալեղիի արտադրության գործընթացին, ինչն իր հերթին նպաստում է մարսողությանը
  • Օրգանիզմին մատակարարում է հանքանյութեր, մասնակցում է տոկսինների չեզոքացմանը
  • Բջջային մակարդակում ապահովվում է մետաբոլիզմը  և բջիջներին մատակարարում է այսպես կոչված «շինանյութ» նոր բջիջների ստեղծման համար

Շարունակությունը` այստեղ: