Aroxj.am-ը գրում է.
Հեռուստացույցի առաջ անցկացրած ամեն ժամը կրճատում է մարդու կյանքը 20 րոպեով։ Այս մասին պարզել են ավստրալացի բժիշկ- հետազոտողները: Ըստ իրենց հետազոտության՝ դա համարժեք է ծխելուց ստացված վնասին։
Եթե մարդը հեռուստացուցույց է դիտում օրական ավելի քան 6 ժամ, ապա նա կմահանա 5 տարի ավելի շուտ, քան այն մարդը, ով ընդհանրապես հեռուստացույց չի դիտում։ Գիտնականները նշում են, որ, որպես կանոն, այդպիսի մարդիկ տառապում են սիրտանոթային հիվանդություններով: