Հանգստանալու մեկնելիս անպայման հոգ տարեք այն մասին, որ ճամպրուկում ունենաք մեկից ավելի լողազգեստ: Բանն այն է, որ գինեկոլոգները երկարատև հետազոտության ընթացքում պարզել են՝ եթե երկար մնաք թաց լողազգեստով, ապա դա լուրջ վտանգ կհասցնի Ձեր առողջությանը:
Մասնագետները պնդում են, որ ջրից դուրս գալուց 3-4 րոպե անց թաց լողազգեստների վրա սկսում են առաջանալ մանրէներ, որոնք էլ շատ ակտիվ ներթափանցում են դեպի մաշկ: Նեֆրոլոգներն էլ կասկածներ ունեն, որ հենց թաց լողազգեստն է պատճառ դառնում հաճախամիզության, որն էլ, եթե ժամանակին չբուժվի, ապա «ինֆեկցիան կբարձրացնի դեպի վեր»՝ երիկամներ: Չոր լողազգեստ հագնելուց առաջ՝ անպայման ցայվեք՝ կեղտոտ ջրից, ավազների մասնիկներից, փոքրիկ մոլախոտերից ազատվելու համար: Սիրելի կանայք, անգամ ամենահաճելի հանգստյան պահերին մի մոռացեք Ձեր առողջության մասին: