Life.panorama.am-ը գրում է.

 

Առողջ ու գեղեցիկ մարմին ունենալու համար ամենակարևոր պայմաններից մեկը, թերևս, ճիշտ սննդակարգի պահպանումն է: Լիարժեք պատկերացում կազմելու համար այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում առողջ սննդակարգը, անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ ենք մենք ուտում հիմնական երեքանգամյա ճաշի միջակայքում՝ այսպես կոչված «թեթև նախաճաշիկների» ընթացքում:


Մասնագետներն առանձնացրել են օրվա ընթացքում հիմնական ճաշից բացի սննդի ընդունման հինգ կանոն, որոնց պահպանումը կօգնի խուսափել անցանկալի հետևանքներից: Եվ այսպես.

 

1. Անհրաժեշտ է օրվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս «թեթև նախաճաշիկ» անել: Այն պետք է լինի հիմնական ճաշից մոտ 2-3 ժամ հետո:

 

2. Նախաճաշիկի սննդային արժեքը չպետք է գերազանցի 250 կալորիան:

 

3. Երկրորդ նախաճաշիկը պետք է առաջինից ավելի քիչ լինի, երրորդը՝ երկրորդից: Իսկ ընթրիքից 2-3 ժամ հետո, եթե նախընտրում եք որևէ բան ուտել, ապա շատ թեթև, փոքր և քիչ կալորիականություն ունեցող սնունդ պետք է ընդունել: Եվ ամենակարևորը՝ դրանք չպետք է շաքար պարունակեն:

 

4. Օրվա ընթացքում անհրաժեշտ է անընդհատ հեղուկ օգտագործել, քանի որ շատ հաճախ, չկարողանալով տարբերակել քաղցի ու ծարավի զգացողությունները, մենք ավելորդ սնունդ ենք ընդունում:

 

 

Շարունակությունը` այստեղ: