LadyNewz.am-ը գրում է.
Այս 5 կանոնն այն ամենն է, ինչ ձեզանից պահանջվում է: Փորձեք դիետաները փոխարինել այս կանոնների պահպանմամբ և կզարմանաք ձեր գրանցած արդյունքներից:
1. Դադարեցրեք կալորիաներ խմել
Դուք սիրո՞ ւմ եք օրվա ընթացքում կոլա, փաթեթավորված հյութեր, կաթ կամ կաթով սուրճ խմել: Դա ամենապարզ մեթոդն է, որպեսզի ավելորդ քաշ հավաքեք: Եթե դուք մեկ անգամ հաշվեք, թե քանի կալորիա եք «խմում» և թե որքան շաքար եք օգտագործում ըմպելիքների հետ, դուք կապշեք:
2. Խմեք հնարավորինս շատ ջուր
Փոխարինեք բարձր կալորիականությամբ հյութերի մի մասը սավորական խմելու ջրով: Դրանով դուք ոչ միայն ձեզ կազատեք ավելորդ կալորիաների ընդունումից, այլև կնպաստեք ձեր նյութափոխանակությանը: Գիտականորեն ապացուցված է` որպեսզի բջիջներն ապահովեն բարցր նյութափոխանակություն, անընդհատ ջուր է անհրաժեշտ:
3. Բաց մի թողեք սնունդի ընդունումը
Օրական 1-2 անգամ ուտելը հրաշալի միջոց է ձեր նյութափոխանակությունը «սպանելու» և ճարպերի կուտակումն արագացնելու համար: Անհրաժեշտ է փոքր չափաբաժիններով սնունդ ընդունել յուրաքանչյուր չորս ժամը մեկ, որպեսզի արյան մեջ շաքարի մակարդակը պահպանվի հաստատուն և մարմնին օգնեք այրել կալորիաները:
Շարունակությունը` այստեղ: