Toyota Motor կորպորացիան հետ է կանչում իր 19 հանրահռչակ մոդելներ՝ անվտանգության բարձերի անսարքության պատճառով:  Համապատասխան դիմումն ավտոարտադրողը ներկայացրել է Ճապոնիայի հողի, ենթակառուցվածքի, տրանսպորտի և  զբոսաշրջության նախարարություն: Ավտոմեքենաների հետկաչման մասին հայտարարությունը կորպորացիան զետեղել է իր կայքում:

 

Ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, Ճապոնիայի ներքին շուկայում հետ կկանչվի Corolla մոդելի և դրա վերափոխակների, Allex, Alphard, Ipsum, Opa, Noah, Voxy մոդելների 640 հազար ավտոմոբիլ, 2000-ից մինչեւ 2004 թվականն արտադրված ընդամենը 19 մոդելներ: Աշխարհում հետկանչման մասշտաբը կկազմի շուրջ երկու միլիոն ավտոմոբիլ:

 

Կորպորացիայում կարծում են, որ չափից ավելի բարձր ճնշման պատճառով անվտանգության բարձը կարող Է պայթել եւ վնասվածքներ պատճառել ուղեւորներին: Նշվում Է նաեւ դրա բռնկման վտանգը:

 

Անցյալ տարվա ապրիլին Toyota Motor-ը, Nissan Motor-ը, Honda Motor-ը եւ Mazda Motor-ը հարկադրված են եղել նույն այդ պատճառով հետ կանչել 41 մոդելների ընդհանուր առմամբ ավելի քան երեք միլիոն ավտոմոբիլ: Դրանց կեսը բաժին Է ընկել Toyota ընկերությանը: