Ճապոնիայի Honda Motor Co. եւ Nissan Motor Co. ավտոարտադրողները հետ են կանչում ավելի քան 2 միլիոն ավտոմոբիլ անվտանգության բարձերի մալուխի հետ կապված խնդիրների պատճառով, որոնք արտադրել Է Takata Corp. ընկերությունը, տեղեկացնում  է Bloomberg գործակալությանը: Honda-ն հայտարարել Է 2,03 միլիոն ավտոմոբիլի, Nissan-ը՝ 130 հազար ավտոմոբիլի հետկանչման մասին:

 

Ընդհանուր առմամբ Ճապոնիայի ավտոարտադրողները հետ են կանչել արդեն ավելի քան 4 միլիոն ավտոմոբիլ Takata-ի կողմից թողարկված անվտանգության բարձերի անսարքության պատճառով: 2013 թվականի ապրիլին հայտարարվել է ավելի քան 3 միլիոն ավտոմոբիլի հետկանչման մասին՝ այդ խնդրի պատճառով, մասնավորապես, Toyota Motor Corp.-ը հետ է կանչել 1,73 միլիոն, Honda-ն՝ 1,14 միլիոն ավտոմեքենա:

 

Արդեն այս ամսին Toyota-ն հայտարարել Է Ճապոնիայում 650 հազար ավտոմոբիլի լրացուցիչ հետկանչման մասին՝ անվտանգության բարձերի մալուխի հնարավոր անսարքությունների վերաբերյալ Takata-ի նախազգուշացման կապակցությամբ, ընդհանուր առմամբ այս խնդրի պատճառով աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը հետ Է կանչել 2,27 միլիոն ավտոմեքենա:

 

Հունիսի 23-ին Տոկիոյում կայացած սակարկություններում Takata-ի բաժնետոմսերն էժանացել են 4 տոկոսով, հաղորդել է